18/07/2021
Ողջու՜յն👋🏻այսօր ձեզ համար բերել եմ համեղ Trifle-ի բաղադրատոմս🍰
Բիսկվիթի համար մեզ հարկավոր է `
1.Ձու 6 հատ
2.Շաքարավազ 300գր
3.Ալյուր 360գր
4.Ձեթ 240մլ
5.Կակաո 6ճ.գ.
6.Վանիլին
7.Փխրեցուցիչ 2թ.գ.
Կրեմի համար մեզ հարկավոր է`
1.Սերուցք
2.Եփած խտացրած կաթ
Գլազուրի համար մեզ հարկավոր է`
1.Կակաո
2.Շաքարավազ
3.Սերուցք
Բիսկվիթի պատրաստման եղանակը`
Ձուն հարել շաքարավազի հետ,ավելացնել վանիլին և ձեթ,շարունակել հարել:
Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը մաղել և ավելացնել ձվին,խառնել և ստանալ համասեռ զանգված,ապա
լցնել թավայի մեջ և տեղափոխել ջեռոց:
Այնուհետև դուրս բերել և մանր քառակուսիների բաժանել, դնել մի կողմ:
Կրեմի պատրաստման եղանակը`
Սերուցքը հարել այնքան մինչև պնդանա, ապա վրան ավելացնել եփած խտացրած կաթը շարունակելով հարել սերուցքը:
Գլազուրի պատրաստման եղանակը `
Կակոն, շաքարավազը և սերուցքը լցնել փոքր կաթսայի մեջ, դնել գազին և խառնել այնքան,մինչև ստացվի համասեռ զանգված:
Չենք մոռանում սրտիկել, և թողնել մեկնաբանություններ❤️👇🏻
#համեղ #համիուժը #համով #համեղտորթեր #թրայֆլ #вкусно #трайфлы #торт