Nor-Shen

Nor-Shen Ողջույն, Դիլիջանում համով և տնական ուտելիք ու քաղցրավենիք ճաշակելու համար կարող եք դիմել մեզ։

03/08/2026

Եկել ենք գյուղ, տեսնենք ծառերը ի՞նչ վիճակում են, տեսանք արդեն միրգը քաղելու ժամանակն է։

Բա հյութ չսարքե՞նք ։
Almast K. Yesayan

26/07/2026

Դե ծառերը տնկել ենք, խելառ ենք երևի, բայց մտածում ենք, որ մեր գյուղում դեռ գարուն է։
Իսկ դուք ի՞նչ եք կարծում, արժե՞ր էդքան գումար ծախսել, ծառ առնել։

25/07/2026

Կիսուր կեսրարս առավոտ շուտ տանից գնում էին այգի ու երեկոյան հետ գալիս։ Ես ջղայնանում էի դրանից ու զարմանում, ո՞նց չեն հոգնում ու անգամ ամենազբաղված օրերին, երբ պիտի հյուր ունենայինք կամ տեղ գնայինք, էլի առավոտից վազում էին այգի` նոր մնացած գործերը։
Բերքի հասնելու ժամանակ էլ, մարդ էին փնտրում, որ կեռաս կամ ծիրան տային իրենց, որ հանկարծ ոչ մի հատ բերք չփչանա։ Մեզ Դիլիջանից կանչում էին կեռաս քաղելու ու մեքենայով հատ հատ բաժանում էինք իմ ընկերների, բարեկամների միջև, բերում էինք Դիլիջան էլի ընկերներիս համար։ Չէի հասկանում իրենց, անընդհատ համոզում էի չգնալ, բայց խելոք հարսի պես էլ ասածները անում էի։
Հիմա երկուսն էլ երկնքում են, երկու Արևի պես մեզ վերևից հսկում են, երևի երկնքից էլ ծիծաղում են իմ վրա ու զարմանում, թե ո՞նց եմ ես էլ առավոտյան վազում այգի, ծառ տնկում, ծառ ջրում ու հետ գալիս փոխվում` տուրի գնում։ Սեյրանին էլ հետս իմ խենթություններով վարակում եմ, ամառվա կեսին ծառ տնկելը գուցե լավ միտք չէր, բայց էս ժամանակ ստացվեց միայն տնկել։
Դե ասեք տեսնեմ ո՞նց անենք, որ աճեն ու մեր աշխատանքը ապարդյուն չլինի։

23/07/2026

Ամեն անգամ գյուղ գալուց նորից եմ սիրահարվում այստեղին` մարդկանց, եղանակին, բնությանը, նորից հասկանում եմ, որ արժեր հենց այս մարդկանց մոտ տուն առնել։
Բոլոր հարևաններին չենք ճանաչում անունով, բայց գիտենք որ ժամին են տուն գալիս ու քանի կով ունեն։ Սիրով բարևում են հողի էն ծերից ու հարցնում, թե ինչպես ենք։
Մեկ մեկ ինձ թվում է, թե մարդիկ կաթի նման պարզ են, դրա համար Հարևանները մեզ միշտ կաթ են նվիրում։


life

22/07/2026

Գյուղի կեսը քնած է դեռ, բայց մենք լիքը գործ ենք արել։
֊Ի՞նչ եք կարծում, ինչի՞ համար եմ Դիլիջանից դատարկ շշեր հավաքել ու բերել գյուղ։
DIlijan info Almast K. Yesayan

#գյուղականտուրիզմ #եկգյուղ #գյուղիցքաղաքչգնալ

20/07/2026

Կարող եք արդեն շնորհավորել։ Իսկ հետագա գործողություններում մասնակցելու համար, կարող եք գրել։
Իրականում մեկ անցքի արժեքը 700 դրամ ստացվեց, քանի որ 100 անցքից ավել էր։

13/07/2026

Երբ գործերս խառն են լինում, կրակ եմ վառում` ի լուր բոլոր հեթանոս աստվածների։

Երբ սկսեցինք նոր տուն կառուցելու մեր ծրագիրը, մերնք երկար չէինք  կողմնորոշում ինչ տուն կառուցել, ինչ ճարտարապետական լուծ...
12/07/2026

Երբ սկսեցինք նոր տուն կառուցելու մեր ծրագիրը, մերնք երկար չէինք կողմնորոշում ինչ տուն կառուցել, ինչ ճարտարապետական լուծումներ պետք է ունենա և այլն։ Տարբեր տներ ու հյուրանոցներ նայեցինք, բայց ոչինչ ի սրտե չհավանեցի, մինչև չհանդիպեցի նկարի այս տանը։
Նայում եք չէ ՞, լուսամուտները նայում են անտառին, երկու հարկից է, սիրուն էլ տեսարան ունի` չնայած մառախուղ է, չի երևում։ Երկար նայում էի այս լուսամուտներին ու մտածում` քանի՞ երեխա է մեծացել այս տանը, որտե՞ղ են հիմա նրանք։ Ի՞նչ օրեր են անց կացրել այստեղ ու մի՞թե չկա մեկը` թոռ կամ ծոռ, որդի կամ դուստր, որ ինչ որ կերպ որևէ հիշողություններ ունենա այս տանն ու հետ գա։ Հետ գա շենացնելու համար կամ այս տեսարանում մի բաժակ սուրճ խմելու համար։ Ի վերջո ամեն տուն իր պատմությունն ունի, իր ճակատագիրը, իր պատերի ներքո ապրած ուրախ և տխուր պահերը։
Երկար նայելուց հետո հասկացա, որ կարևոր չէ ինչ և որտեղ ես կառուցում, կարևոր է, թե ինչ հիշողություններ ես տալիս այդ պատերի ներքո ու ինչքան սեր։

Մենք ընտրեցինք մեր տան դիզայնն ու շուտով կսկսենք քարը քարին դնել` համոզված լինելով, որ ամուր սեր կտանք մեր երեխաներին ու թոռներին, որպեսզի մեր կառուցած տունը լքված ու չխնամված չմնա։

Իսկ ձեր գյուղում նման տներ կա՞ն։
Եթե այո, կարող եք նկարները դնել։
Ստորև նկար եմ դնում ևս մեկ տան, որը ևս նայում էինք` գնելու նպատակով։

05/07/2026
05/07/2026

Մեր տան, մեր Նորշենի առաջին ոչ պիկնիկային հավաքույթն էր, հատկանշական է, որ հյուրեր ունեցա Նորշենից, Դուբայից, Դիլիջանից, Աշխաբադից ու իհարկե արդեն հարազատացած Մարգահովիտից։ Ու նշեցինք նաև մեր ընտանիքի կազմության 20 ամյակը։
Շնորհակալ եմ իմ ուրախ օրը ինձ հետ կիսելու համար և այն ամեն ուրախ պահերի համար, որ դեռ սպասվում են առջևում։
Հասկացանք, որ տունը շենք ու շինություն չէ, այլ այն սերն է, որ միավորում է մեզ, հյուրընկալությունն է, հարգանքն ու պարզ մարդկային հարաբերությունները, որոնք ոչ մի կերպ չի կարելի փոխարինել աշխարհի ոչ մի հարստության հետ։
Այնպես որ, եթե ուզում եք սիրուն օր ունենալ մեր Նորշենում, գրեք ինձ։ Այստեղ քեֆ անելը անվճար է, համեցե՜ք։

#եկմերգյուղ #մերգյուղը #բեսեդկա #տաղավար #անվճարտաղավար

Address

Getapnya
Dilijan

Telephone

+37493046904

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nor-Shen posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share