BOGEMIA Մասնագիտացված կահույքի արտադրություն
Մեր ընկերությունը դինամիկ զարգացող ընկերություն է `հավասարակշռված բարձր արտադրողականությամբ:Արտադրամասի կատալոգում ներկայացված է կահույքի ամբողջ տեսականին ՝ խոհանոցի,ննջասենյակի,մանկական ննջասենյակի կահույք,դռներ։Ինչպես նաև կահույք գրասենյակների և ստիդիոների համար։ Կատալոգի տեսականի մոդուլային է,որը Ձեզ հնարավորություն կտա միավորել տարբեր մոդուլային տարրեր՝ հաշվի առնելով Ձեր սենյակի չափերի առանձնահատկությունները։ Մեր առաջարկները հնարավորություն կտան անհատական լուծում ստեղծել Ձեր բնակելի տարածքի համար: Նյութերը բարձր ճշգրտությամբ մշակելու համար օգտագործում ենք ներմուծված սարքավորումներ՝ նորագույն համակարգչային ծրագրերով հագեցած։ Կահույքի արտադրության մեջ օգտագործում ենք եվրոպական նորագույն տեխնոլոգիաներ և զարգացումներ: Մեր արտադրության կահույք գնելիս միշտ կարող եք վստահ լինել, որ մենք Ձեզ կառաջարկենք հավաքածուներ, որոնք համապատասխանում են կահույքի եվրոպական շուկայում վերջին տենդենցներին: BOGEMIA ընկերությունը մեծ ընտրություն է՝ պատրաստված տարբեր ոճերով, ուղղություններով և դեկորներով: Ընկերության արտադրական բազան անընդհատ արդիականացվում է: