05/04/2024
Առողջ քունը կարևոր է ցանկացած տարիքում, երեխաների պարագայում՝ առավել ևս։ 👶
💙Երեխան ունի զարգացող օրգանիզմ, որի առանձին հատվածների ու գործառույթների ձևավորման անմիջական պատասխանատուն քունն է։ Կան հորմոններ, որոնք արտադրվում են միայն քնած ժամանակ։ Եվ մասնավորապես, երեխայի կյանքի առաջին տարում աճի հորմոնների արտադրման համար կենսական նշանակություն ունի հենց քունը։
👉ՈԻշադրություն դարձրու այն փաստին , որ երեխան իր կյանքի առաջին տարում օրորոցում է անցկացնում 18-ից 20 ժամ : Այդ իսկ պատճառով էլ առողջ քնի համար շատ կարևոր են որակյալ ու հարմարավոտ օրորոցի ու ներքնակի ընտրությունը։ Դրանք երեխայի հանգիստ քունն ապահովող անհրաժեշտ տարրեր են։
👉Իսկ ի՞նչ են ասում մանկաբույժները օրինակ մանկական ներքնակի ճիշտ ընտրության մասին.
✔Երբ ծնվում է երեխան, նրա մոտ դեռևս ձևավորված չէ ողնաշարը և հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է ներքնակի ընտրությանը վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ:Նույնը կարող ենք ասել նաև հարմարավոտ օրորոցի մասին։
✔Չարժե ընտրել փափուկ ներքնակ: Երեխայի օրորոցը պետք է կահավորված լինի չոր ներքնակով, լավագույն տարբերակ, այնուամենայնիվ, համարվում է օրթոպետիկ տեսակը։
Եվ օրորոցների, և օրթոպետիկ նեքնակների տարբերակներին կարող ես ծանոթանալ մեր խանութ-սրահում💙
🧐Ի դեպ, կարող ես նաև պատվիրել օրորոցների և ներքնակների ցանկացած մոդել, որը նախընտրում ես, և այն քեզ մոտ կլինի 10 օրերի ընթացքում։
________________________________________
📍Գյումրի, Վ. Սարգսյան 1
📞098753555
Մենք կարևորում ենք քո փոքրիկի առողջ ու հարմարավետ քունը:💙
#մանկական #օրորոց #նորածնային