Oh mi amor

Directions

Oh mi amor Ձեռագործ մոմեր ձեր երեկոն հաճելի և յուրահատուկ դարձնելու համար

 Սպասում ենք ձեզ դեկտեմբերի 13-ից 31-ը  ի առաջին հարկում ❤️
14/12/2025

Սպասում ենք ձեզ դեկտեմբերի 13-ից 31-ը ի առաջին հարկում ❤️

2025 թվականին մեր տեսականուն ավելացրեցինք 3 նորույթ՝ լոգանքի գել, մարմնի սկրաբ և մարմնի յուղ։  Ներկա պահին ևս 3 արտադրան...
21/10/2025

2025 թվականին մեր տեսականուն ավելացրեցինք 3 նորույթ՝ լոգանքի գել, մարմնի սկրաբ և մարմնի յուղ։ Ներկա պահին ևս 3 արտադրանք գտնվում է մշակման փուլում։
Այն ամենը ինչ մենք արտադրում ենք, մի քանի փուլով ստուգվում է։ Սկզբում մեր միկրոլաբորատորիայում մշակում ենք արտադրանքի ֆորմուլան. ամեն ինչ չէ, որ ստացվում է առաջին փորձից։ Մենք ուղղում ենք տեխնիկական քարտը և պատրաստում մի քանի նմուշ։
Այնուհետև, երբ իդեալական տարբերակը գտնված է, այն ուղարկվում է լաբորատորիա։ Մեր բոլոր արտադրանքները անցել են փորձարկումներ և անվտանգ են օգտագործման համար։
Միայն դրանից հետո ենք մենք զբաղվում փաթեթավորմամբ՝ մշակում ենք պիտակները և ընտրում տարան։
Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Բոլոր գործընթացների հետ զուգահեռ մենք ձևավորում ենք ֆոկուս խումբ, որը օգտագործում է մեր կոսմետիկան և թողնում արձագանքներ։
Ահա այսպես, շատ-շատ քայլերից հետո, mi amor-ով տարան հայտնվում է ձեր ձեռքերում ❤️

Վա՜յ, Mi amor-ը արդեն 3 տարեկան է!3 տարի առաջ մենք պատրաստեցինք մեր առաջին մոմերը և սկսեցինք պատմել դրանց մասին ինստագրա...
20/10/2025

Վա՜յ, Mi amor-ը արդեն 3 տարեկան է!

3 տարի առաջ մենք պատրաստեցինք մեր առաջին մոմերը և սկսեցինք պատմել դրանց մասին ինստագրամում։ Այսօր էլ մենք պատրաստում ենք մոմեր և տան բուրավետ աքսեսուարներ, բայց հիմնական շեշտը դնում ենք մարմնի խնամքի միջոցներին։ Սակայն կա մի բան, որ այս ընթացքում չի փոխվել. դա որակի հանդեպ ուշադրությունն է, պատասխանատու մոտեցումն և մեծ սերը, որն անգամ դրված է ամենափոքր բանկայի մեջ։

Շնորհակալ ենք, որ մի օր ընտրեցիք մեզ։ Հուսով ենք՝ դեռ շատ-շատ տարիներ միասին ենք անցկացնելու։

Իսկ հիմա՝ ամենահաճելի մասը 😊 Այս շաբաթ ցանկացած պատվերի դեպքում մենք նվիրում ենք մոմ։ Իսկ Երևանում առաքումը կլինի անվճար։
Պատվիրել կարող եք միշտ գրելով direct։

Մեր մարմնի խնամքի միջոցների հավաքածուում առկա է 8 բույր։ Եկե՛ք մի քիչ ֆանտազիան գործի դնենք և հասկանանք թե էլ ինչ բույր ...
19/10/2025

Մեր մարմնի խնամքի միջոցների հավաքածուում առկա է 8 բույր։ Եկե՛ք մի քիչ ֆանտազիան գործի դնենք և հասկանանք թե էլ ինչ բույր կարող էր ունենալ mi amor-ի կոսմետիկան՞ 🌸

Հիշեցնենք, որ մեր մոտ արդեն կան հետևյալ բույրերը՝
Բալ և նուշ
Մանգոյի հյութ
Մարոկկոյի քաշմիր
Սև վանիլ
Ծաղկային այգի
Կարամել լատտե
Սև հաղարջ
Ձմերուկ

Mi amor-ում մենք փորձում ենք ստեղծել օգտակար արտադրանքներ, և նույնիսկ սովորական հեղուկ օճառում կարելի է գտնել ավելին, քա...
14/10/2025

Mi amor-ում մենք փորձում ենք ստեղծել օգտակար արտադրանքներ, և նույնիսկ սովորական հեղուկ օճառում կարելի է գտնել ավելին, քան պարզապես մաքրություն։ Մեր կրեմ-օճառի բաղադրության մեջ ավելացրել ենք 3 տեսակի յուղեր․ եկեք մանրամասն ուսումնասիրենք դրանցից յուրաքանչյուրի օգտակար հատկությունները։

Քաղցր նուշի յուղ։ Վերականգնում է մաշկի լիպիդային շերտը, վերացնում է չորությունն ու ձգվածության զգացումը, խորը խոնավեցնում է և պայքարում մաշկի տարիքային փոփոխությունների դեմ։

Ձիթապտղի յուղ։ Պաշտպանում է մաշկը արտաքին բացասական գործոններից, ինչպիսիք են կոշտ ջուրը, սառնամանիքը և քամին։ Օգնում է վերքերի լավացմանը և խթանում է սեփական կոլագենի արտադրությունը։

Խաղողի կորիզի յուղ։ Պարունակում է ամենամեծ քանակությամբ վիտամին E՝ համեմատած մյուս յուղերի հետ։ Չի խցանում ծակոտիները, վերահսկում է մաշկի բորբոքային գործընթացները։

Այս ամենը՝ խորքային մաքրության և հաճելի բույրի համադրությամբ, հենց այն է, ինչ ներկայացնում է Mi amor կրեմ-օճառը։

Կարծես թե մեզ մոտ նոր բեսթսելլեր է հայտնվում😍Մարմնի յուղը գնալով ավելի մեծ պահանջարկ է ձեռք բերում, և մենք շատ ուրախ ենք...
01/10/2025

Կարծես թե մեզ մոտ նոր բեսթսելլեր է հայտնվում😍
Մարմնի յուղը գնալով ավելի մեծ պահանջարկ է ձեռք բերում, և մենք շատ ուրախ ենք, որ դուք գնահատել եք այս ապրանքը։ Հիմա կպատմենք, թե ինչպես կարելի է առավելագույն օգուտ ստանալ դրանից։

Օգտագործեք մարմնի յուղը լոգանքից հետո։ Մաքուր մաշկի վրա խոնավեցնող ազդեցությունը ավելի երկար կտևի։

Վերցրեք յուղից փոքր քանակ, մի փոքր տաքացրեք այն ձեռքերի մեջ և հետո միայն քսեք մարմնին։ Սա օգնում է հավասարաչափ տարածել։

Մի մոռացեք մաշկի ամենաչոր հատվածների մասին՝ արմունկներ և ծնկներ։

Տվեք մի փոքր ժամանակ, որ յուղը ներծծվի մաշկի մեջ։ Փայլն ու նրբությունը կմնան, իսկ ճարպոտ թաղանթը կվերանա։

P.S. Յուղը կարող եք ընտրել Made by Armenia-խանութում, այնտեղ նույնիսկ կարող եք փորձել։ Իսկ առցանց պատվիրելու համար՝ ուղարկեք մեզ հաղորդագրություն ☺️
P.P.S. Դուք այս ապրանքը գնում եք ավելի արագ, քան մենք հասցնում ենք մատակարարել խանութին։ Մենք կշտկենք այդ խնդիրը։ Իսկ մինչ այդ ստիպված եք մի քիչ յուղի հետևից վազել 🙄😈

Ցանկանու՞մ եք մի փոքր խաղալ: Ստորև ներկայացված են 5 փաստ մեր մոմերի մասին, որոնցից 1-ը հորինված է, գուշակեք թե որն է 😉1....
10/04/2025

Ցանկանու՞մ եք մի փոքր խաղալ: Ստորև ներկայացված են 5 փաստ մեր մոմերի մասին, որոնցից 1-ը հորինված է, գուշակեք թե որն է 😉

1. Տղամարդկանց բույրերը սովորաբար ընտրում են աղջիկները, իսկ տղամարդկանց դուր են գալիս քաղցր տորթերի և վանիլային բույրերը։
2. Անցյալ տարի մեր ամենապոպուլյար բույրը գրադարանն էր
3. Եթե մարկետի ժամանակ մոմ եք կոտրում, ապա ստիպված կլինեք գնել այն
4. Յուրաքանչյուր մարկետի ժամանակ մեզ մոտ ներկայացված է լինում 200ից ավել մոմ
5. Mi amor-ի արհեստանոցը գտնվում է այն տան նկուղում, որտեղ մենք ապրում ենք։

Դիմավորեք մեր բեսթսելերին նոր տարբերակով: Ի՞նչ է փոխվել՝✨այժմ դուք կարող եք ավելի երկար վայելել բույրը (տարողականություն...
07/04/2025

Դիմավորեք մեր բեսթսելերին նոր տարբերակով: Ի՞նչ է փոխվել՝
✨այժմ դուք կարող եք ավելի երկար վայելել բույրը (տարողականությունը 30% - ով ավել է)
✨Կափարիչ, որը փակվում է մինչև վերջ (նախորդ տարրայում այս խնդիրն առկա էր)
✨բամբակյա ֆիթիլ (ավելի անվտանգ օգտագործում և այրման ժամանակի ավելացում)
✨և ամենակարևորը՝ գինը, ավելի հաճելի և մատչելի։

Բաղադրիչների որակի փոփոխություն չի կատարվել: Ավելացրել ենք բաղադրիչների գնումների ծավալը, ինչի շնորհիվ հնարավոր է եղել իջեցնել գինը մինչև 2500 դրամ։ Եվ պետք է ասենք, որ սա փոփոխությունների միայն սկիզբն է։

Եվ այո, մենք լսեցինք ձեզ, այժմ արդեն բանկայի վրա երևում է բուրմունքի անունը😅

Երկար ժամանակ է չենք տեսել միմյանց, և կարծես թե մենք որոշ նորություններ ունենք ձեզ համար՝1. Դիզայնը, որը տեսնում եք լուս...
22/03/2025

Երկար ժամանակ է չենք տեսել միմյանց, և կարծես թե մենք որոշ նորություններ ունենք ձեզ համար՝
1. Դիզայնը, որը տեսնում եք լուսանկարում, դա անցյալում է: Մենք շատ շուտով կներկայացնենք ձեզ նոր մոմեր, բայց միևնույն ժամանակ... ինչու՞ չվերցնել մեր պահուստային մոմերը 50% զեղչով:
Ստորև մենք ձեզ կասենք, թե ինչպես կարելի է դա անել:
2. ⁠Մենք այլևս ներկայացված չենք Made By Armenia խանութ-սրահում։ Դրա համար մի քանի պատճառ կա, բայց առայժմ մեր արտադրանքը վաճառվում է միայն այստեղ։
3. Ապրիլի 6-ին և 7-ին մենք ձեզ կսպասենք Seasons Park-ում անցկացվող մարկետին։ Այստեղ դուք կարող եք մոմեր վերցնել զեղչով, տեսնել մեր նոր արտադրանքը, և ծանոթանալ բոլոր բույրերին:

Իսկ ինչպես են ձեր գործերը?

Դեկտեմբերին հասանելի է նաև oh mi amor-ի մշտական հավաքածուն։ Կարող եք հավաքել  դիֆֆուզորներից, մոմերից, օծանելիքային կրեմ...
12/12/2024

Դեկտեմբերին հասանելի է նաև oh mi amor-ի մշտական հավաքածուն։ Կարող եք հավաքել դիֆֆուզորներից, մոմերից, օծանելիքային կրեմ օճառներից բաղկացած հավաքածու։ Իսկ ամենահաճելին այն է, որ այս նախատոնական օրերին Երևան քաղաքում կգործի անվճար առաքում 5000 դրամ և ավել գնումների դեպքում

_____

В декабре также доступна постоянная коллекция oh mi amor. Вы можете собрать набор из свечей, диффузора и крем-мыла. И самое приятное - бесплатная доставка по Еревану любых заказов от 5000 драм

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Oh mi amor posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share