30/06/2026
ՍՄԲՈՒԿ
Սմբուկը ոչ միայն համեղ բանջարեղեն է, այլև այն հարուստ է օրգանիզմի համար օգտակար նյութերով։ Որոնք են
հիմնական օգտակար հատկությունները.
*Սմբուկը հարուստ է հակաօքսիդանտներով` հատկապես մանուշակագույն կեղևը պարունակում է նասունին կոչվող հակաօքսիդանտ, որը նպաստում է բջիջների պաշտպանությանը։
*Օգտակար է սրտի առողջությանը․ պարունակում է բջջանյութ, կալիում և այլ նյութեր, որոնք կարող են նպաստել խոլեստերինի և արյան ճնշման առողջ մակարդակի պահպանմանը։
*Սմբուկը նաև բարելավում է մարսողությունը․ բջջանյութի շնորհիվ աջակցում է աղիների բնական աշխատանքին և օգնում կանխել փորկապությունը։ Այն ցածր կալորիականություն ունի, ուստի լավ ընտրություն է քաշի վերահսկման դեպքում.
Սմբուկը նպաստում է արյան մեջ շաքարի կայունացմանը, բջջանյութը դանդաղեցնում է ածխաջրերի ներծծումը, ինչը կարող է օգտակար լինել շաքարի մակարդակի վերահսկման համար՝ որպես առողջ սննդակարգի մաս։
Սմբուկը ունի նաև վիտամինների հարուստ պաշար և հանքանյութեր (C և K վիտամիններ, B խմբի որոշ վիտամիններ, ինչպես նաև մանգան, կալիում և ֆոլաթթու)։
Ընդհանրապես
ավելի լավ է սմբուկը պատրաստել խորոված, շոգեխաշած կամ ջեռոցում՝ շատ յուղ չավելացնելով, քանի որ այն հեշտությամբ կլանում է յուղը։
Խորհուրդ չի տրվում օգտագործել հում սմբուկը, քանի որ այն պարունակում է սոլանին, որը մեծ քանակությամբ կարող է վնասակար լինել։
Իսկ եթե օրգանիզմը ունի երիկամային քարերի նկատմամբ հակվածություն, ցանկալի է սմբուկն օգտագործել չափավոր, քանի որ այն պարունակում է որոշակի քանակությամբ օքսալատներ։
Ընդհանուր առմամբ, սմբուկը առողջ և սննդարար մթերք է, որը կարելի է ներառել հավասարակշռված սննդակարգում։
ԼՑՈՆԱԾ ՍՄԲՈՒԿ
Սմբուկը լվանում ենք, մաքրում պոչի կանաչ հատվածը, դնում ջեռոցը։ Մինչ կպատրաստվի սմբուկը` պատրաստում ենք լցոնը։
ԼՑՈՆ
Մեկ միջին չափի սոխը կտրատել, ձիթայուղով ու կարագով պատրաստել սոխեռաց, ավելացնել լոլիկ, գազար, գունավոր պղպեղներ, աղ, սև ու կարմիր աղացած պղպեղներ, կտրատած կանաչիներ ըստ նախասիրության։ Պարբերաբար խառնում ենք մինչև եփվի։
Պատրաստ լինելուն պես թողնում ենք հովանա։ Սմբուկները հանում ենք ջեռոցից, նույնպես թողնում` հովանա և լցոնում սմբուկները։
Գեղեցիկ ձևավորում ենք ափսեի մեջ և մատուցում։
Բարի ախորժակ։