Chef Harutyunyan Khoren

  • Home
  • Chef Harutyunyan Khoren

Chef Harutyunyan Khoren Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Chef Harutyunyan Khoren, Kitchen/Cooking, 47 Nalbandyan street, .

✋🛑⛔️Хватит верить в «единственный верный» рецепт Фо Бо! Как шеф-повар, я часто слышу споры об «аутентичности». Давайте р...
15/02/2026

✋🛑⛔️Хватит верить в «единственный верный» рецепт Фо Бо!

Как шеф-повар, я часто слышу споры об «аутентичности». Давайте раз и навсегда: в самом Вьетнаме не существует единого классического рецепта Фо.
В Ханое его делают одним способом, в Сайгоне — совершенно другим. В каждой вьетнамской «фошнице» свой секрет: кто-то кладет больше сахара, кто-то делает упор на специи, а кто-то на чистоту бульона. Маркетинговые сказки о «том самом единственном рецепте» — это просто пыль в глаза. 💨
Что на самом деле делает Фо Бо настоящим? Не слепое следование граммовкам из интернета, а техника:

1. Длительное томление: Правильный говяжий бульон варится от 8 до 12 часов. Только так кости отдают весь свой вкус и коллаген.
2. Запеченные специи: Звездчатый анис (бадьян), корица, гвоздика и кардамон должны быть прогреты на огне, чтобы «раскрыться».
3. Обжaренный имбирь и лук: Это база, которая дает тот самый дымный аромат.
4. Свежесть: Никаких заготовок недельной давности. Только свежая зелень, рисовая лапша и качественная говядина.
Фо Бо в Janpho — это история, которой уже 5 лет. Мы были самыми первыми, кто привез культуру Фо Бо в Ереван. И вот уже 5-й год мы держим планку.

Я, как шеф, не мог просто скопировать рецепт. В нашем Фо есть мой кулинарный почерк:
• Чистота: Мы не используем усилители вкуса (глутамат) или химические добавки. Наш вкус — это результат многочасовой работы с натуральными ингредиентами.
• Честность: Наш бульон — это «живой» продукт. Он насыщенный, свежий и настоящий.

В мире, полном маркетингового шума, мы выбираем верность вкусу и качеству. Приходите пробовать результат нашего 5-летнего пути.
🍜 Ждем вас в .evn

“Zanazan” — my signature culinary “diversity.” Seasonal vegetables are individually grilled to perfection and meticulous...
13/02/2026

“Zanazan” — my signature culinary “diversity.” Seasonal vegetables are individually grilled to perfection and meticulously layered in a mold, seasoned with a rich walnut-garlic sauce, fresh parsley, and mint. We serve it over a delicate emulsion of spinach, lemon, and pistachio, which brings a vibrant freshness, a modern touch, and a deep, luxurious flavor.


Չինաստանից 🇨🇳մինչև .evn 🇦🇲2026 թվականից ավելի քան 1800 տարի առաջ Չինաստանում լեգենդար բժիշկ Չժան Չժունցզինը 🫣 ստեղծեց «ա...
06/02/2026

Չինաստանից 🇨🇳մինչև .evn 🇦🇲

2026 թվականից ավելի քան 1800 տարի առաջ Չինաստանում լեգենդար բժիշկ Չժան Չժունցզինը 🫣 ստեղծեց «ականջիկներ» 👂հիշեցնող խմորե գնդիկները՝ որպես դեղամիջոց։ Այն, ինչ սկսվեց որպես բժշկություն, Մետաքսի ճանապարհով դարձավ համաշխարհային խոհարարական և մշակութային ժառանգություն։

Մետաքսի ճանապարհով շարժվելով դեպի արևմուտք՝ խմորե գնդիկները հարմարվեցին տեղի քիմքին ու համերին.
* 🇦🇲 Հայաստան — Մանթի
* 🇮🇹 Իտալիա — Ռավիոլի
* 🇬🇪 Վրաստան — Խինկալի
* 🇷🇺 Ռուսաստան — Պելմենի
* 🇺🇿 Ուզբեկստան — Չուչվարա
* 🇦🇷 Արգենտինա — Էմպանադաս
* 🇯🇵 Ճապոնիա — Գյոզա
* 🇮🇳 Հնդկաստան — Մոմո
* 🇰🇷 Կորեա — Մանդու
* 🇵🇱 Լեհաստան — Պիերոգի
* 🇻🇳 Վիետնամ — Բան Բոտ Լոկ

Janpho-ում մենք պատրաստում ենք դեռ 2 տեսակ խմորագնդիկներ, բացառապես հայկական թարմ մսամթերքով 🥩և ամենակարեւորը ջերմ ձեռքերով 🤌՝ ստանալով գերազանց պրոդուկտ.

🥟 Գյոզա ( ). Janpho-ում դրանք թեթևակի տապակվում են՝ ստանալով ոսկեգույն նուրբ կեղև, այնուհետև շարունակում են շոգեհարվել հավի արգանակի գոլորշիով՝ դառնալով անհավանական հյութալի։
🥟 Տապակած Վոնթոններ( ). Խրթխրթան հյուսվածքով, ճիշտ այնպես, ինչպես մատուցում են Հոնկոնգի փողոցներում, բայց ավելի շատ հայկական քիմքին համադրված։
💨 Բաոցզի ( ). Janpho-ում ստացել ենք նաև իդեալական Բաոցզիներ։ Գոլորշու վրա պատրաստված փափուկ, «ամպիկ» հիշեցնող խմոր, որը թաքցնում է հարուստ և համեմված միջուկ։ Թեև դեռ պատրաստ չենք դրանք մատուցել, բայց խոստանում ենք 🤗

30/01/2026
ՔաշիկաԱյս Ամանորի համար հատուկ որոշել էի մեր ընտանիքում նոր ավանդույթ սկսել, որը, թերևս, շատ հին է հայկական ընտանիքների ...
15/01/2026

Քաշիկա

Այս Ամանորի համար հատուկ որոշել էի մեր ընտանիքում նոր ավանդույթ սկսել, որը, թերևս, շատ հին է հայկական ընտանիքների համար։ Այսուհետ կփորձեմ ամեն տարի Ամանորյա սեղանի համար պատրաստել Քաշիկա։

Հիմա փորձեմ մի քանի խոսքով փոխանցել դրա խորհուրդը․ գուցե դուք ևս որոշեք պատրաստել։

Քաշիկան Հարիսային շատ մոտ կերակրատեսակ է։ Ի տարբերություն Հարիսայի (որի անվանումն արդեն հուշում է՝ «Հարի սա», այսինքն՝ «խառնի՛ր սա»), որը եփելու ընթացքում անընդհատ խառնել է պետք, Քաշիկան չեն խառնում (անվանումն էլ հուշում է՝ «Քաշի կա», այսինքն՝ «քաշի՛, գա»)։

Քաշիկան պատրաստել են Ամանորյա լավաշը թխելուց հետո՝ հատուկ թրծված կավե ամաններում։ Երբ թոնրում դեռ մնացած է եղել ջերմություն, այդ ամանների մեջ շերտերով դասավորել են ձավարն ու գառան միսը (որոշ տարածաշրջաններում՝ նաև տավար, հավ կամ խոզի միս), ապա ամանը իջեցրել են թոնրի մեջ։ Այն ամբողջ գիշեր եփվել է թոնրի մնացորդային տաքությամբ, իսկ Նոր տարվա առաջին օրը հայերը սնվել են հենց Քաշիկայով։

Խորհուրդը այն է եղել, որ Քաշիկան չեն խառնել, և տարվա առաջին օրը սնվել են այս ուտեստով, որպեսզի տարին խառնակ չլինի։ Հայերեն «սնվելը» ոչ միայն համեղ է, այլև խորիմաստ։

Քաշիկան պատրաստել են տարբեր մթերքներով․ Մուսալեռում ավելացրել են ընկույզ, Եղեգնաձորում՝ սպիտակ բանջար, Ապարանում՝ ճակնդեղ, Սյունիքում և Արցախում՝ խոզի մսով և կորկոտով։

Ես պատրաստեցի խոզի պարանոցի փափկամսով, կարմիր աղացած չոր պղպեղով (քիչ՝ կծու, շատ՝ քաղցր), իսկ վերջում ավելացրեցի ամբողջական գլուխ սխտոր։ Ջեռոցում այն հիանալի է ստացվում՝ 220°C ջերմաստիճանում, մոտ 6 ժամ։

Սա կարող է դառնալ փոքրիկ, բայց հետաքրքիր ավանդույթի վերածնունդ՝ գեղեցիկ խորհուրդով և անսահման իմպրովիզացիաների հնարավորությամբ։ Կարող եք ստեղծել հենց ձեր ընտանիքի Քաշիկայի բաղադրատոմսը։

Հարգանք մատուցենք մեր արմատներին և, ձեռքի հետ, զերծ մնանք խառնակությունից ու հաջողություն քաշենք մեր օջախներ։

Շատ մեծ հպարտությամբ տեղեկացնեմ, որ ինձ շնորհվել է   Judge կարգավիճակ Միջազգային Խոհարարական Ասոցիացիայի կողմից՝United N...
30/12/2025

Շատ մեծ հպարտությամբ տեղեկացնեմ, որ ինձ շնորհվել է Judge կարգավիճակ Միջազգային Խոհարարական Ասոցիացիայի կողմից՝
United National Culinary Association։

UNCA-ն միջազգային խոհարարական մասնագիտական համայնք է, որը միավորում է տարբեր երկրների Շեֆ խոհարարների և գաստրոնոմիկ փորձագետների, գնահատում է փորձը, ճանապարհը և ներդրումը խոհարարական ոլորտում։

Judge կարգավիճակը մրցանակ չէ, և ոչ էլ ձևական տիտղոս։ Դա վստահություն է իմ փորձի, ճաշակի և մասնագիտական մոտեցման հանդեպ։
Գործնականում սա նշանակում է․
— Միջազգային մասնագիտական ճանաչում:
— Մասնակցություն ժյուրիի և մասնագիտական գնահատման գործընթացներին:
— Պատասխանատվություն այլ մասնագետների աշխատանքը գնահատելու համար:
— Ավելի բարձր պահանջ սեփական աշխատանքի նկատմամբ
Ինձ համար սա վերջնակետ չէ։ Սա սկիզբ է, սա հաստատում է, սա նշանակում է որ իմ ընտրած ճանապարհը ճիշտ է։

Շարունակելու եմ աշխատել, ստեղծել
և հարգել խոհարարությունը։

Շնորհակալություն #2025
Շնորհակալությում
Շնորհակալություն իմ վարպետին՝
Անչափ շնորհակալություն իմ լավ ընկերոջը՝ ՀԿ գործադիր տնօրեն ՝
Շնորհակալություն իմ ընտանիքին🙏❤️

Այսօր հետաքրքիր փորձառություն ունեցա։ Փորձառության արդյունքում կարող եմ վստահ համեմատել հեռուստատեսության աշխատակազմի և ...
26/12/2025

Այսօր հետաքրքիր փորձառություն ունեցա։ Փորձառության արդյունքում կարող եմ վստահ համեմատել հեռուստատեսության աշխատակազմի և սպասարկման ոլորտի աշխատակազմի նմանությունը։ Երկու կողմն էլ ուժ ու եռանդ չի խնայում, որպեսզի սպառողի ժամանցը ապահովի հնարավոր ամենալավ ձևով։ Հեռուստատեսության անձնակազմը տեսախցիկների այն կողմն է, սպասարկողը՝ խոհանոցի և բարի պատերի հետեւում, սակայն երկու դեպքում էլ սպառողի համար աննկատելի ահռելի և դժվար աշխատանք է կատարվում։

Այսօր հյուր էի գնացել իմ ընկեր՝ ին։ -ի ուղիղ եթերի ընթացքում պետք է 13 րոպեում պատրաստեինք համեղ ու գեղեցիկ ուտեստ։ Սա իմ երրորդ փորձն էր ուղիղ եթերում ուտեստ պատրաստելու, և պետք է ասեմ, որ դա բավականին պատասխանատու պահ է, քանի որ պետք է տեղավորվել սահմանված ժամանակի մեջ․ սխալվելու իրավունք չկա, ամեն ինչ պետք է արվի էսթետիկ և մաքուր, պետք է խոսակցությունը պահել, պատասխանել քեզ տրվող հարցերին եւ զուգահեռ պատմել պատրաստվող ուտեատի մասին:
Դե ես էլ իմ հերթին, մի փոքր բարդացրեցի առաջադրանքն և որոշեցի պատրաստել մի ուտեստ, որը երբեք չէի պատրաստել և նույնիսկ չէի էլ փորձել։

Իշխանի ֆիլեն՝ կանաչ ոլոռի, բեկոնի և պրասասոխի թանձրուկով, ստացվեց գրեթե իդեալական։

Ցանկանում եմ իմ շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել հեռուստատեսության բոլոր աշխատակիցներին՝ հանձինս իմ ընկեր Անուշի, ով գրեթե ամեն օր ուղիղ եթերում համեղություններ է պատրաստում։

12/11/2025

🍽 Բացահայտում ենք բացառիկ ընթրիքի մանրամասներից…

3-օրյա հատուկ փաթեթի ընթացքում ճաշացանկը կազմված է լինելու տարածաշրջանին բնորոշ համերի նոր մոտեցմամբ՝ Chef Harutyunyan Khoren-ի հեղինակային ներկայացմամբ ✨

Ընթրիքի մատուցվող աղցաններից մեկը լինելու է
Սու-վիդում պատրաստված դդմով աղցանը 🍂
նուրբ, հարուստ համային կառուցվածքով և լիովին համահունչ աշնանային տրամադրությանը։

Մատուցվելու է նաև․

1․ Կարմրախայտով պատրաստված Գրավլաքս
2․Վանախաշ
3․ Իսկ աղանդերը թող մնա մինչ ընթրիքը՝ որպես ամենահետաքրքիրը 😉

Նոյեմբերի 14-16 մենք ոչ միայն հանգստանալու ենք բնության մեջ, այլև բացահայտելու ենք համերի նոր աշխարհ՝ հենց Վայոց ձորում։

📍 Sky House Yeghegis by Arkouda
📞 077 066064

12/11/2025

🍽 Շարունակում ենք բացահայտել բացառիկ ընթրիքի ճաշացանկի ուտեստները…

Կարմրախայտով Գրավլաքս 🐟
նուրբ, թեթև, բայց արտահայտիչ համերով՝ բնության և համերի կատարյալ հավասարակշռությամբ։

✨ Նոյեմբերի 14–16
Chef Harutyunyan Khoren -ի հեղինակային ընթրիքը՝ Sky House Yeghegis հյուրանոցում

📍 Sky House Yeghegis by Arkouda
📞 077 066064

09/11/2025

🇦🇲Վայոցձորյան համերի մասին լսել ես, բայց իրականը դեռ չե՞ս փորձել։
Այժմ ունես այդ բացառիկ հնարավորությունը։

-ը միավորելով ժամանակակից տեխնիկան, փորձն ու տարածաշրջանին բնորոշ համերը, ստեղծել է հատուկ ընտրված ճաշացանկ, որը հենց Վայոց ձորի համերի բացահայտումն է։ 🍽

📅 Նոյեմբերի 14-16
🌟 Ծրագիր
Օր 1 — ժամանում / ազատ օր
Օր 2 — նախաճաշ • Off-road դեպի Սմբատաբերդ • հատուկ ընթրիք Chef Harutyunyan Khoren -ի հետ • ԱՐԱՐ գինիների համտես
Օր 3 — Խաշ • ազատ օր • մեկնում 20:00–21:00

🇺🇸Have you heard about the authentic flavors of Vayots Dzor, but never actually tasted them?
Now you have the chance.

has combined modern techniques, experience and the region’s unique flavors to create a special selected menu — a true discovery of Vayots Dzor cuisine. 🍽

📅 November 14-16
🌟 Program
Day 1 — Arrival / Free day
Day 2 — Breakfast • Off-road to Smbataberd • Special dinner with Chef Harutyunyan Khoren • ARAR wine tasting
Day 3 — Khash • Free day • Departure 20:00–21:00

🇷🇺Слышал о вкусах ВайоцДзора, но ещё ни разу не попробовал настоящие?
Сейчас у тебя есть уникальная возможность.

, сочетая современные техники, опыт и аутентичные вкусы региона, создал специально подобранное меню — настоящее открытие кухни ВайоцДзора. 🍽

📅 14–16 ноября
🌟 Программа
День 1 — Прибытие / Свободный день
День 2 — Завтрак • Off-road к Сmbataberd • Особый ужин с Chef Harutyunyan Khoren • Дегустация вин ARAR
День 3 — Хаш • Свободный день • Отъезд 20:00–21:00

Address

47 Nalbandyan Street

0025

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Chef Harutyunyan Khoren posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Chef Harutyunyan Khoren:

  • Want your business to be the top-listed Interior Service?

Share